Քաղաքական

12.05.2020 14:15


Չհամարձակվեք մյուս անգամ Ձեր ձայնը բարձրացնել ինձ վրա, չփորձեք իշխանական դիրքերից խոսել, չփորձեք սպառնալ Մարդու իրավունքների պաշտպանին. Արման Թաթոյանը՝ «Իմ քայլի» պատգամավորին (տեսանյութ)

Չհամարձակվեք մյուս անգամ Ձեր ձայնը բարձրացնել ինձ վրա, չփորձեք իշխանական դիրքերից խոսել, չփորձեք սպառնալ Մարդու իրավունքների պաշտպանին. Արման Թաթոյանը՝ «Իմ քայլի» պատգամավորին (տեսանյութ)

Պարո՛ն Վաղարշակ Հակոբյան, չհամարձակվե՛ք, մյուս անգամ Ձեր ձայնը բարձրացնել ինձ վրա, չփորձե՛ք իշխանական դիրքերից խոսել Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի հետ և մյուս անգամ չփորձեք սպառնալ պաշտպանին: Այս մասին այսօր Ազգային ժողովում ասաց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ արձագանքելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանի ելույթին:

Հիշեցնենք, որ Վաղարշակ Հակոբյանը նշեց, որ պաշտպանի գործունեության երկակի ստանդարտներ է նկատում և զեկույցը գնահատում է անբավարար:

Արման Թաթոյանը նկատեց, որ կան իրավական պատասխանատվության բոլոր մեխանիզմները: «Ավելին, Դուք նույնիսկ չեք տիրապետում, որ Մարդու իրավունքների պաշտպանը չի աշխատում կանոնադրությամբ, ես Ձեզ հետ քննարկելու բան չունեմ»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է պատգամավորի դիտարկմանը, որ կանանց իրավունքների մասին «երկու տողով» է պաշտպանը խոսել, Արման Թաթոյանը տեղեկացրեց, որ կանանց իրավունքներին հսկայական բաժին է նվիրված՝ 597- 638 էջերը:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը