Կարծիք

12.05.2020 14:05


Քայլականներին բարեկամաբար խորհուրդ եմ տալիս նման ոչնչությունների առաջին պլան չբերել

Քայլականներին բարեկամաբար խորհուրդ եմ տալիս նման ոչնչությունների առաջին պլան չբերել

Մի անգրագետ կա Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունում։ Էն, որ փետրվարի 24-ին խոստացել էր, որ անձամբ ինձ ժողովուրդը «դատափետելու է «Ոչ»-ի քարոզչության կողմը ստանձնելու համար»։

Այսօր Ազգային ժողովում նույն անգրագետը իրեն թույլ տվեց այնպիսի՜ արտահայտություններ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հասցեին, այնպիսի՜ անհարգալից վերաբերմունք, այնպիսի՜ տոն, որ ուղղակի պատկերացնելու չէ։

Քայլականներին բարեկամաբար խորհուրդ եմ տալիս նման ոչնչությունների առաջին պլան չբերել՝ առաջին հերթին նույն այդ ոչնչության շահերից ելնելով։

Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը