Մեկնաբանություն

08.05.2020 13:55


Սիրո հեղափոխությունը և «թավշյա» ծեծկռտուքը (տեսանյութ)

Սիրո հեղափոխությունը և «թավշյա» ծեծկռտուքը (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանին ու «Իմ քայլին» հաջողվեց փչացնել տոնը՝ Շուշիի ազատագրման 28–րդ տարեդարձը։

Նիկոլն այսօր դատական նիստի օր է նշանակել Շուշիի ազատագարմանը մասնակցած ու մեր բանակի ակունքներում կանգնած մարդկանց դեմ։

Ինչ մնում է «Նիկոլի քայլը» խմբակցությանը, ապա դրանք այսօր իսկական խուլիգանությամբ էին զբաղված խորհրդարանում՝ այդպիսով պայքարելով քրեական ենթամշակույթի դեմ։

Ամեն ինչ սկսվեց բթացած և սրիկայացած պատգամավոր Բաբկեն Թունյանից։ Նախկինում նորմալ մարդու և լրագրողի իմիջով սույն երիտասարդին շատ քիչ ժամանակ պահանջվեց «Նատաշա» դառնալու համար։ Սա ԱԺ ամբիոնից սկսեց իրենց ֆեյքերին հատուկ բառապաշարով քննադատել «ժողովրդի» վարչապետի ապօրինի քայլերի մասին խոսողներին՝ այդպիսով փորձելով հետույք մտնել դահլիճում ներկա «վոժդին»։ Դրանից հետո Էդմոն Մարուքյանը ելույթ ունեցավ, իսկ հետո արդեն գիտեք, թե ինչ եղավ։

Շատ խորհրդանշական է, որ ԱԺ–ում ծեծկռտուքը տեղի ունեցավ այն օրը, երբ Նիկոլ Փաշինյանը, սիրո և համերաշխության կարգախոսով կատարված հեղափոխության արդյունքում ընտրվեց վարչապետ։ Դա 2 տարի առաջ էր։

2 տարի առաջ հայտարարվում էր, թե, իբր, բարքերը փոխվելու են և շմայշիզմը խորհրդարանից վերանալու է, սակայն ժամանակը ցույց տվեց, որ սրանք Շմայսից տարբերվում են, բայց վատ իմաստով։ Շմայսը գոնե չէր հավակնում ժողովրդի անունից խոսելուն։ Շմայսին օգտագործում էին, բայց ոչ ամեն օր և ոչ Ֆեյսբուքում։ Իսկ ահա նիկոլենք Շմայսի բառապաշարը լցրել են եթեր, սոցիալական ցանցեր և խորհրդարան։

Հիմա թիվ մեկ Շմայսը դարձել է Նիկոլը։ Ինքն ընդդիմախոսներին անդրադառնալիս հայհոյում է, լաչառանում է և ճղում իրեն։

Դե իսկ Էդմոն Մարուքյանը պետք է իմանա, որ իր երեկվա պահվածքի պատասխանն է ստացել։ Լղոզվածությունն ու խաղեր տալը միևնույն է չի ստացվելու։ Երբ երեկ Էդմոնը Փաշինյանի հետույքն էր փրկում՝ ստանձնելով Արցախի բանակցային գործընթացի խայտառակ ձախողման համար Փաշինյանի փաստաբանի դերը, ապա թող այսօր չզայրանա, որ իր վրա նիկոլենք հարձակվում են։ Ինչքան շատ ինքը փորձի կառուցողական խաղալ ու հեղափոխական երևալու կոմպլեքսով տառապել, այնքան շատ են ալենները, սասունները իրեն հայհոյելու։

Դատելով ամենից՝ Էդմոն Մարուքյանն այդպես էլ չի ճանաչել իր երբեմնի դաշնակից Նիկոլ Փաշինյանի տեսակը։ Չի հասկացել, որ Նիկոլը չի կարող գործընկեր ունենալ, քանզի կոմպլեքսավորված է, թերուս և տոտալիտար մտածելակերպի տեր։ Նման մարդիկ միայն իրենցից թույլ մարդկանցով են իրենց շրջապատում և ընդունում են միայն հպատակվելու ինստիտուտը։

Ծեծկռտուքը հերթական անգամ է ցույց տալիս, թե ինչքան արհեստական դաշինք էր «Ելքը» և ինչքան էին միմյանցից զզվում դրա անդամ կուսակցական ներկայացուցիչները։ Պարզապես մի հզոր ձեռք սրանց միավորեց ու մտցրեց ԱԺ։ Այդ հզոր ձեռքը հետագայում, բնականաբար, «քաշվեց», քանզի պլստաց սեփական ձեռքերով փողոց նետած բանանի կլեպի վրա։ Արդյունքում ստացանք այս թյուրիմացություն խորհրդարանն ու գերագույն գլխավոր դատարկությանը։ Երկիրն է ափսոս, մեկ էլ էն ջահելը, որ արդեն «Նատաշա» է դարձել։

Հայկ Ուսունց

Հ․Գ․։ Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ տեղի ունեցած ծեծկռտուքը «խուրդում» է «ժողովրդի» վարչապետին, բայց դա չէ մեզ հետաքրքրում։

Հետաքրքրականն այն է, որ քրեական ենթամշակույթը խրախուսվում է Նիկոլի կողմից, քանզի նա մինչև այս որևէ գնահատական չէր տվել Ալեն Սիմոնյանի և՛ խորհրդարանում, և՛ փողոցում վերջերս դրսևորած վարքագծի համար։ Հիմա եթե նույնը տեղի ունենա Սասուն Միքայելյանի պահով, կնշանակի «թավշյա» կոչեր անող վարչապետը մնացել է բացառապես բռնության հույսին։ Իսկ դա նրա վերջի վերջն է։

Այս խորագրի վերջին նյութերը