Քաղաքական

30.04.2020 11:19


20 ամսում 1.232.748.000 ՀՀ դրամ պարգևավճար՝ վարչապետի աշխատակազմին

20 ամսում 1.232.748.000 ՀՀ դրամ պարգևավճար՝ վարչապետի աշխատակազմին

Yerkir.am կայքը գրավոր հարցում է ուղարկել ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Է. Աղաջանյանի անունով՝ խնդրելով տեղեկություններ այն մասին, թե որքա՞ն է կազմել իր ղեկավարած աշխատակազմի աշխատակիցներին վճարված պարգևավճարների չափը՝ 09.05.2018թ. մինչև 31.12.2019թ., այն է՝ Փաշինյանի վարչապետության օրոք:

Ստացված գրավոր պատասխանից (կցվում է) տեղեկանում ենք, որ նշված շրջանում (20 ամիս) ՀՀ վարչապետի աշխատակազմի աշխատակիցներին վճարված պարգևավճարների չափը կազմել է 1.232.748.000 ՀՀ դրամ ( շուրջ $ 2.580.000 ):

Ամսական այն կազմում է շուրջ $ 129.000: Ելնելով ուսումնասիրություններից և փաստելով, որ 2018թ. պարգևավճարները անհամեմատ, շատ դեպքերում՝ տասնյակ անգամներ ավելի քիչ են եղել, քան՝ 2019թ. բյուջեով (Փաշինյանի իշխանության օրոք հաստատված բյուջե) նախատեսված և վճարված պարգևավճարները, ապա կարող ենք ենթադրել, որ, սկսած 2019թ., ՀՀ վարչապետի աշխատակազմի ամսական պարգևավճարների թիվը $ 129.000-ից շատ ավելին է:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուրում:

Այս խորագրի վերջին նյութերը