Քաղաքական

28.04.2020 09:42


Մինսկի խումբը Փաշինյան-Ալիև հանդիպում է ծրագրում․ «Հրապարակ»

Մինսկի խումբը Փաշինյան-Ալիև հանդիպում է ծրագրում․ «Հրապարակ»

«Մեր տեղեկություններով` ԵԱՀԿ ՄԽ համանախագահները Փաշինյան-Ալիև նոր հանդիպում են նախատեսում, ինչի մասին խոսվել է Մնացականյան-Մամեդյարով տեսակապի ժամանակ։

«Սպասում են կորոնավիրուսի հնարավոր թուլացմանը, հանդիպման հարցում առավել շահագրգիռ է ռուսաստանյան համանախագահությունը, որը կողմերին առավել բաց խաղի մարտահրավեր է նետել»,-ասաց մեր աղբյուրը:

Իսկ եթե կորոնավիրուսի հետ կապված պրոցեսը երկարի, հնարավո՞ր է այս անգամ ևս հանդիպումը հեռակապով տեղի ունենա։ «Չեմ կարծում. մանավանդ որ Թրամփն ասել է` արևը «տանում» է կորոնան, առջևում ամառ է»:

Խնդրո առնչությամբ մենք հարցում չկատարեցինք ԱԳՆ-ից, որովհետև հնչելու էր ծանոթ ֆրազը. «Հանդիպման մասին տեղյակ կպահվի ըստ անհրաժեշտության` փոխհամաձայնեցված կարգով»»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Այս խորագրի վերջին նյութերը