Քաղաքական

24.04.2020 15:29


Սեդրակ Առուստամյանը ձերբակալվել է անհեթեթ կասկածանքով, որը մենք բողոքարկել ենք. Առուստամյանի պաշտպան

Սեդրակ Առուստամյանը ձերբակալվել է անհեթեթ կասկածանքով, որը մենք բողոքարկել ենք. Առուստամյանի պաշտպան

«Մուլտի Գրուպ Կոնցեռն» ՍՊ ընկերության գլխավոր տնօրեն Սեդրակ Առուստամյանը ձերբակալվել է: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում հաստատեց Առուստամյանի պաշտպան Հովիկ Սուքիասյանը, սակայն չմանրամասնեց, թե ինչ քրեական գործի շրջանակներում է իրականացվել ձերբակալումը:

«Ձերբակալվել է անհեթեթ կասկածանքով, մենք բողոքարկել ենք: Այս պահին այլ բան չեմ կարող ասել»,-ասաց նա:

Նշենք, որԱռուստամյանի ձերբակաման լուրը մամուլում շրջանառվում է երեկվանից և կապվում ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի վերաբերյալ ԱԱԾ-ում քննվող քրեական գործի հետ։

Այս խորագրի վերջին նյութերը