Տնտեսական

22.04.2020 12:44


Արդեն մայիսն է գյուղացին դեռ վարկ է ստանում, բայց ում է պետք այդ վարկը, եթե վարուցանքը մարտին է սկսել. Հրաչ Բերբերյան

Արդեն մայիսն է գյուղացին դեռ վարկ է ստանում, բայց ում է պետք այդ վարկը, եթե վարուցանքը մարտին է սկսել. Հրաչ Բերբերյան

Պարենի անվտանգության խնդրի մասին դեռ երկու ամիս առաջ եմ կառավարությանը զգուշացրել: Այդ ժամանակ կառավարությունը պանդեմիային մատների արանքով էր նայում: «Փաստինֆո»-ի հետ զրույցում այս մասին ասաց «Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանը նկատելով, որ հիմա էլ հակառակն է, կառավարությունը գերծայրահեղ վիճակով է նայում պանդեմիային:

«Գյուղացին այսօր սերմնացուի, պարարտանյութի, սուբսիդավորման կարիք ունի, այնպես որ աշնանը կունենանք այն, ինչ ցանել ենք:

Գյուղատնտեսությունը ստույգ գիտություն է, ինչ կցանես, այն էլ կհավաքես: Չգիտենք ֆերմերներն այսօր հերթագրվում են վարկերի համար, ինչ են անում: Արդեն մայիս ամիսն է գալիս, գյուղացին հլը վարկ է ստանում: Ում է պետք այդ վարկը, որ վարուցանքը մարտին է սկսել»,-ասաց Հրաչ Բերբերյանը ընդգծելով, որ պարենի խնդիր արդեն ունենք: Այդ մասին խոսում են թանկացումները, այդ թվում կարտոֆիլի, հացի, իսկ դիզվառելիքն այսօր Հրաչ Բերբերյանի կարծիքով շատ լավ նվեր է գյուղատնտեսության համար, այն էլ միջազգային շուկայից, այլ ոչ թե կառավարությունից:

Վերջինս հավելեց դիմել են կառավարությանը, քննարկել Էկոնոմիկայի նախարարի հետ, թե առաջնահերթ ինչ խնդիրներ պետք է լուծվեն, իսկ այժմ սպասում են կառավարության որոշմանը. «Մեր առաջարկությունները վարչապետի սեղանին են, թող նստեն և որոշեն: Կլսեն մեզ, վիճակը կթեթևանա, չեն լսի կծանրանա»,-ասաց Հրաչ Բերբերյանը հրաժարվելով մանրամասնել, թե ինչ առաջարկներ են ներկայացրել վարչապետին:

Այս խորագրի վերջին նյութերը