Աշխարհ

19.04.2020 12:36


Նախիջևանում անցկացվել են հրամանատարաշտաբային վարժանքներ

Նախիջևանում անցկացվել են հրամանատարաշտաբային վարժանքներ

Նախիջևանի առանձին համազորային բանակը ավարտվել է ապրիլի 13-ից մեկնարկած հրամանատարաշտաբային պլանային զորավարժությունը: Վարժանքների հայտարարված սցենարը՝ հակահարձակողական էր:

Զորավարժության ընթացքում խաղարկվել են հակառակորդի կողմից Նախիջևան խորանալու պայմաններում հետմղման և դիրքերի վերականգնման վարժանքներ: Ներգրավվել են տանկային, հրթիռահրետանային, ՀՕՊ և ավիացիոն ստորաբաժանումներ, այդ թվում՝ ՍՈւ-25 գրոհիչներ:

Հատկանշական է, որ չնայած կորոնավիրուսի տարածման միտումներին՝ խաղարկվել են նաև զորահավաքի դրվագներ: Նման վարժանքներ Նախիջևանում անցկացվում են պարբերաբար:

Հավելենք նաև, որ շուրջ երկու շաբաթ առաջ Նախիջևանում առանձին անցկացվել էր նաև հրթիռահրետանային ստորաբաժանումներ վարժանք, որին ներգրավվել էին նաև «Սմերչ» ՀԿՌՀ-ներ:

Աղբյուրը՝ razm.info

Այս խորագրի վերջին նյութերը