Աշխարհ

16.04.2020 18:35


Մոսկվայում կորոնավիրուսից մահացել է 30-ամյա օպերատոր Հրաչյա Սաղաթելյանը

Մոսկվայում կորոնավիրուսից մահացել է 30-ամյա օպերատոր Հրաչյա Սաղաթելյանը

Մոսկվայում կորոնավիրուսի առաջացրած բարդությունների հետևանքով մահացել է 30-ամյա օպերատոր Հրաչյա Սաղաթելյանը։ Այս տեղեկատվությունը Sputnik Արմենիային հայտնեց նրա գործընկեր Արմինա Մամիկոնյանը։

«Հրաչը շաքարային դիաբետ ուներ, նա մահացել է կորոնավիրուսի բարդացումից։ Ես նրան ճանաչում էի 2010 թվականից, մենք միասին սկսեցինք աշխատել այն ժամանակ նոր բացված հայկական ТВ АРМ РУ հեռուստաալիքում։ Այդ ժամանակ նա ГИТР-ի (Հեռուստատեսության և կինոյի ինստիտուտ – խմբ․) ուսանող էր։ Առաջին իսկ օրերից հեռուստաալիքի բոլոր աշխատակիցների ու Հրաչի միջև ջերմ ընկերություն հաստատվեց, քանի որ նա բացսիրտ, անկեղծ, զուսպ ու չափազանց բարի մարդ էր»,-պատմեց Արմինան։

«Վերջին ժամանակներս անընդհատ չէինք կարողանում հանդիպել, քանի որ երկուսս էլ շատ զբաղված էինք, բայց սա ինձ համար շատ թանկ ու ցավոտ դաս կլինի, որը կսովորեցնի ժամանակ գտնել ընկերների ու մտերիմների համար, մնացած ամեն ինչ դատարկ բան է»,-խոստովանում է Արմինան։

Հրաչյայի համակուրսեցի, գործընկեր և ընկեր Պավել Պավլովը Sputnik Արմենիային պատմել է, որ Հրաչյայի ծնողներն այս պահին հիվանդանոցում են և միացված են արհեստական շնչառության սարքին։ Ընկերները գումար են հավաքում Հրաչյայի ծնողների բուժման համար, հենց դրա համար էլ բանկում հաշվեհամար են բացել․ 89265926126 Сбербанк «Հրաչյան անչափ բարի ու լուսավոր մարդ էր․․․ Բոլորիս համար սա մեծ ողբերգություն է։ Բոլորս վշտի մեջ ենք»,-ասաց Պավելը։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը