Մեկնաբանություն

15.04.2020 19:11


Ինչու է Նիկոլը հիշել Սաշիկին (տեսանյութ)

Ինչու է Նիկոլը հիշել Սաշիկին (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանը վերջին շրջանում սկսել է ինքն իր անցյալը հիշել և ինքն իր խոսքը մեջբերել ցույց տալու համար, թե իբր իր խոսքի տերն է, ինչ ասել՝ արել է։

Նիկոլը գիտի, որ հացի պակաս կա պողոսների մոտ, բայց նաև գիտի, որ ոչինչ չի կարող անել այդ առումով։ Մնում են տեսարանները։ Դա նշանակում է, որ գործերը վատ են, ու առկա է վարկանիշի կորուստ։

Նոր տեսարաններով ամբոխին կերակրել չի ստացվում, ուստի դիմել է հին ու մաշված տեսարաններին։ Ահա այստեղ է, որ նրան օգնության է հասել Սաշիկը։

«Ժողովրդի» վարչապետը հերթական էժանագին քայլին է գնացել։ Նա իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է «Սաշիկի արագաչափերին»։ Ուզեցել է ցույց տալ, թե, իբր, սկզբունքային է եղել ու հետևողական այդ հարցում։ Բայց ստացվեց ինչպես միշտ՝ խաբեություն և դեմագոգիա։

Նախ ամոթ է, որ վարչապետն իր էջում «Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագրին հարիր ոճով ստում է։ Ընդ որում՝ գիտակցաբար։ Ստում է, որպեսզի էմոցիաներ խլի պողոսական զանգվածից՝ օր օրի նոսրացող իր շարքերից։

Այն, որ Սաշիկը կապ չի ունեցել արագաչափերի հետ, հաստատել է Նիկոլի թիմակից, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Ճանապարհային ոստիկանության պետի նախկին տեղակալ Արմեն Խաչատրյանը։ Նիկո՛լն էլ գիտի այդ մասին, բայց և՛ քայլելու օրերին, և՛ հիմա նույն փչացած «պլաստինկան» է ֆռռացնում, որպեսզի «աչոկներ» հավաքի։ Բայց եթե նա Սաշիկին ու արագաչափերն է հիշել, մենք էլ հիշեցնենք իրեն, թե ինչեր էր խոսում նա, երբ սափրված էր ու ընդդիմադիր։

«Արագաչափերը միանշանակ պետք է հանվեն»,-ասում էր թունդ ընդդիմադիր աշխատող Նիկոլը։ Իսկ հիմա նա ֆինտուֆլյուշկաներ է անում, թե բա բալային համակարգ են ներդրել, քանզի իրենց նպատակը փողը չէ։

Ի դեպ, ԱԺ-ում էլ է ինքն իր ասածների մասին հիշել՝ անդրադառնալով պարգևավճարների թեմային։ Հիշել է, որ ժամանակին խոստացել է պետական պաշտոնյաների աշխատավարձը բարձրացնել ու ինքնապարգևատրվել, և հիմա ինչքան ուժ ունի, անելու է դա, քանզի ժողովուրդը հավանության է արժանացրել նրա այդ ծրագիրը։

Դա կրկին էժանագին դեմագոգիա է։ Ասում է՝ կա՛մ համակերպվեք բյուջեն մսխելու քայլարածների իրավունքի հետ, կա՛մ նախկին բոբոները կգան։ Այսինքն՝ կեղծ երկընտրանք է առաջարկում, թե իբր իր այլընտրանքը նախկիններն են։

Փաստորեն, երբ անձամբ իր շահը կա, Նիկոլը դառնում է սեփական խոստման գերին, իսկ երբ հակառակն է իրեն ձեռնտու լինում, անմիջապես մոռանում է խոստումը։ Այդպես եղավ արագաչափերի, պարտադիր կուտակայինի, միայն օրենսդրական փոփոխություններից հետո արտահերթ ընտրությունների գնալու և բազմաթիվ այլ դեպքերում։

Նիկոլի համար իշխանության գալը վերածվեց իր ու իր թիմի աղքատությունը սեփական գրպաններում հաղթահարելու միջոցի։ Մնացածը ամբոխավարություն է ու պոպուլիզմ։

Հայկ Ուսունց

Այս խորագրի վերջին նյութերը