Մեկնաբանություն

14.04.2020 10:10


Ումի՞ց ինչ ենք պահանջում

Ումի՞ց ինչ ենք պահանջում

Հայտնի բան է` միակ ուղղությունը, որտեղ Նիկոլն ու իր թրաշամանուկները հավասարը չունեն, իրենց շուրջ սկանդալային պատմությունները ջրելն է`հին սկանդալները նորերով լղոզելը և հանրության ուշադրությունը կարևոր խնդիրներից շեղելը։

Կորոնավարակի ինտենսիվ շրջանում, երբ վարակակիրների «օրական աճն» ավելանում էր ահագնացող տեմպերով`հասել էր իր «պիկին» ու «հեսա-հեսա» հատելու էր 100-ի սահմանը, և անգամ Նիկոլի ֆանատները տարակուսում էին` ինչպե՞ս եղավ, որ մենք այդ ցուցանիշով տվել-անցել ենք հարևան Ադրբեջանին և հատկապես Վրաստանին` դարձել ենք առաջիններից մեկը հետխորհրդային տարածքում (վերջին տվյալներով` զիջում ենք միայն Մոլդովային), որտեղից որտեղ` հայտնվեց Ջոնի Բրջոնի կոչեցյալ թյուրիմացությունը և, իսկական «հեղափոխության պահապանի» պես կրակն իր վրա վերցրեց։

Տանը մնացած լյումպենն իր համար նոր զբաղմունք գտավ` Նիկոլի «լայվերից» ազատ ժամանակ, որոշ դեպքերում` դրանց հաշվին, սկսեց հետևել պատից կախված խաչի «ֆոնի» վրա ծռմռվող անհայտ ծագման այդ երևույթի ծամածռություններին։ Կառավարության «հակակորոնավիրուսային» շոուներին բացասաբար վերաբերվող շրջանակների քննադատության սլա՛քն իր հերթին միառժամանակ փոխեց ուղղությունը` կենտրոնացավ անձամբ պարետի և հայտնի ՊՈԱԿ-ի «հովանու ներքո» ինքնադրսևորվող սույն կերպարի վրա։

Օրեր առաջ աչքալուսանք ստացանք, որ կուբացի, թե բրազիլացի երկու տրանսվեստիտ էլեկտրաշոկով հարվածել են հպարտ քաղաքացուն, չեզոքացրել նրան և առգրավել «գրպանի պարունակությունը»։ «Շոկային» նորությունը չմարսած` Զատկի օրով համացանցում մի կեղտոտ տեսանյութ դրվեց շրջանառության մեջ, որտեղ զինվորական համազգեստ հագած անմաքրակենցաղ մեկը` անսեռ մի արարած իբր թե «պարում» էր` պարելու իմիտացիա էր անում։ Ու սկսվեց...

Լկտիության այդ «գլուխգործոցն» արեց իր գործը` մասամբ շեղեց հանրության ուշադրությունը ԱԺ փոխխոսնակ աշխատող Լենա Նազարյանի սկանդալային հայտարարությունից, թե մենք հո նվիրյալնե՞ր չենք, որ 500 հազար դրամով պատգամավորի, նախարարի, փոխնախարարի տաժանակիր աշխատանք կատարենք։ Եվ աղմկահարույց հայտարարությունը, որ բառի բուն իմաստով պայթեցրել էր Ֆեյսբուքի հայկական «տիրույթը» ու դարձել լրատվական կայքերի «հիթային» թեմաներից մեկը, ինչ-որ չափով մղվեց հետին պլան` քայլարած պատգամավորի «ինքնախոստովանական ցուցմունքը» եթե չմոռացվեց, ապա գոնե կորցրեց «թարմությունը»։

Հայ հասարակությանը`ավանդական արժեքների կրող, ավանդապաշտ, «թավշյա մանպուլյացիաների» տակ չմնացած, Նիկոլի զոմբիների դասին չպատկանող հայ մարդուն, Հայկական Բանակին, Արցախյան ազատամարտին, մեր մայիսյան հաղթանակներին և ապրիլյան պատերազմում ընկած տղաներին ուղղված այդ հանդուգն մարտահրավերն իր ցինիզմով կարող էր համեմատվել միայն տրանսգենդեր Լիլիթի աղմկոտ «զարմանահրաշ հայտնության» հետ. երբ սա քայլարածների հերոսական ջանքերով «ճիշտ ժամին հայտնվեց ճիշտ տեղում» և հայտարարեց, որ թավշյա հեղափոխության շնորհիվ իր և իր նմանների կյանքը 180 (Աննա Հակոբյանը կասեր` 360) աստիճանով փոխվել է` նախկին «մարդակեր» ռեժիմը, որ օրուարև չէր տալիս սեռական փոքրամասնություններին, վերջապես հեռացել է, և իշխանության են եկել «ժողովրդավարները», որոնք հասկանում են իրենց ցավը։ Ավելին` վարչապետի մակարդակով հովանավորում են`սեփական անձնական պաշտպանության տակ են առել ԼԳԲՏ համայնքի զարկված ու զրկված ներկայացուցիչներին։

Եթե առանց ձևականությունների ներխուժում են ոստիկանություն և ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրում, հարձակվում իրենց չնման`նորմալ մարդկանց վրա ու մնում անպատիժ, զինվորական համազգեստը վրան քաշած` «շորորալը», այդ «առինքնող» տեսարանը նկարահանելն ու համացանց գցելն ի՞նչ է, որ չանեն (հետաքրքիր է` վարչա(հրամայա)պետը, պարետը հասցրե՞լ են դիտել սեռախեղվածի «պերֆորմանսը», թե՞ չէ)։

Եղավ առաջարկություն` օրենքով սահմանափակել զինվորական համազգեստ կրելու իրավունքը նրանց համար, ովքեր չեն ծառայել ՀՀ Զինված ուժերում կամ Արցախի Պաշտպանության բանակում։ Բայց, թույլ տվեք հարցնել` ո՞վ պետք է հանդես գա նման օենսդրական նախաձեռնությամբ, առավել ևս` ընդունի այդ օրենքը, եթե ընդդիմությունը հանկարծ որոշի օրակարգ մտցնել այդ հարցը։

Չլինի՞ քայլարածնե՞րը, որ հենց հիմա` կորոնավիրուսի պայմաններում, հաճույքով կվավերացնեն տխրահռչակ Ստամբուլյան կոնվենցիան, եթե չվախենան հանրային կարծիքից։ Ծանծաղամիտ Ալե՞նը, որ տարիներ առաջ` դեռ մինչև ԱԺ փոխխոսնակի աթոռին առոք-փառոք բազմելն է բարձրաձայնել սեռական փոքրամասնությունների իրավունքները կրծքով պաշտպանելու, ընդհուպ` միասեռական ամուսնություններն օրինականացնելու անհրաժեշտությունը, ասելով, որ դա ընդամենը ժամանակի խնդիր է։

Հո գլխից ձեռ չե՞ն քաշել, որ թքեն այն ջրհորի մեջ, որտեղից այսքան ժամանակ առատորեն ջուր են խմել։ Արտասահմանյան «պապաները» բա չե՞ն ասի` նրանք մարդ չե՞ն, իրավունք չունե՞ն ճաշակել համազգեստ կրելու, սելֆի անելու, նկարվելու, տեսանկարվելու և հայի արժանապատվության հաշվին «փիառվելու» քաղցրությունը...

Լիլիթ Պողոսյան

Այս խորագրի վերջին նյութերը