Աշխարհ

12.04.2020 14:23


Մխիթարյանն ընտրել է իր լավագույն գոլը Ռոմայի կազմում (տեսանյութ)

Մխիթարյանն ընտրել է իր լավագույն գոլը Ռոմայի կազմում (տեսանյութ)

«Ռոմայի» թվիթերյան էջում թիմի հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հարցեր է ուղղել երկրպագուներին, նախ, ինքը պատասխանելով դրանց։

Այսպիսով, Մխիթարյանը հարցրել է՝ ո՞րն է երկրպագուների կարծիքով լավագույն գոլը։ Մեր ֆուտբոլիստը նաև նշել է, որ չի նեղանա, եթե նրանք իր գոլերից չընտրեն։

«Ինձ համար «Ռոմայի» մարզաշապիկով իմ խփած լավագույն գոլն առաջինն էր՝ «Սասուոլոյի» հետ իմ առաջին խաղում։ Ինչո՞ւ, որովհետև յուրահատուկ նորամուտի գոլ էր։ Իհարկե, շատ ոգևորված էի»,-ասել է Մխիթարյանը։

Մխիթարյանը նաև ասել է, որ ամեն օր նոր բան է սովորում «Ռոմայի» պես հիանալի ակումբից։ Ու թեև ինքը կուռք-խաղացող չունի, կցանկանար իմանալ՝ որ ֆուտբոլիստներին են սիրում էջի հետևորդները։

Աղբյուրը՝ armsport.am

Այս խորագրի վերջին նյութերը