Աշխարհ

12.04.2020 12:10


Մխիթարյանը պատմել է՝ ինչպես է ձեռք բերել Միկի մականունը

Մխիթարյանը պատմել է՝ ինչպես է ձեռք բերել Միկի մականունը

«Ռոմայի» թվիթերյան էջում թիմի հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հարցեր է ուղղում երկրպագուներին, նախ, ինքը պատասխանելով դրանց։ Այսպիսով, Մխիթարյանը հարցրել է՝ արդյոք մականուններ ունեն երկրպագուները՝ պատմելով իր՝ Միկի մականունը ձեռք բերելու պատմությունը։

«Ես ունեմ մականուն ու այն Միկին է։ Ինչպես պատահեց, որ ես ձեռք բերեցի այն։ Երբ նոր էի ժամանել Դորտմունդ, Յուրգեն Կլոպը մոտեցավ ինձ ու հարցրեց՝ մականուն ունեմ, թե ոչ։ Ասացի՝ ոչ։ Նա հարցրեց՝ արդյոք կարո՞ղ են ինձ Միկի կոչել։ Ասացի․ «Այո, ինչո՞ւ ոչ»։ Նա ասաց, որ և՛ Հենրիխը, և՛ Մխիթարյանը երկար են ու այդպես իր ու թիմակիցներիս համար ավելի հեշտ կլինի»,-պատմել է Հներիխը։

Աղբյուրը՝ armsport.am

Այս խորագրի վերջին նյութերը