Աշխարհ

11.04.2020 19:17


Ուկրաինայի հայ համայնքի 4 ներկայացուցիչ վարակվել է կորոնավիրուսով. AnalitikaUA.net

Ուկրաինայի հայ համայնքի 4 ներկայացուցիչ վարակվել է կորոնավիրուսով. AnalitikaUA.net

Ուկրաինայի հայ համայնքի 4 ներկայացուցիչ վարակվել է կորոնավիրուսով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին AnalitikaUA.net-ին տեղեկացրել է Ուկրաինայի հայերի միության գործադիր տնօրեն Հովակիմ Հարությունյանը: Նրա խոսքով՝ բոլոր վարակվածները մեկ ընտանիքի անդամներ են, բոլորը հոսպիտալացվել են:

Անդրադառնալով Հայաստան վերադառնալ ցանկացողների հարցին՝ նա նշել է, որ մոտ 30 քաղաքացի մեկնելու ցանկություն է հայտնել, սակայն այս պահին նման հնարավորություն չկա: Պարբերականը նշում է, որ Ուկրաինայի հայ համայնքն ու հոգեւորականությունն ակտիվորեն ներգրավված են կորոնավիրուսի դեմ պայքարի գործընթացին:

Ուկրաինայի հայերի միության ղեկավար Վիլեն Շատվորյանը հանդես է եկել ուղերձով, որում իր երախտագիությունն է հայտնել համայնքին եւ նրանց, ովքեր աջակցություն են ցուցաբերում են այս դժվարին օրերին:

Այս պահի դրությամբ Ուկրաինայում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցում է 2500-ը:

Ուկրաինական ավիաընկերությունը մարտի 25-ին չարտերային չվերթ է իրականացրել Երեւանից, որտեղից Կիեւ է մեկնել Ուկրաինայի եւ Հայաստանի 92 քաղաքացի: Չվերթն իրականացվել Է Հայաստանում Ուկրաինայի դեսպան Իվան Կուլեբայի եւ ուկրաինացի դիվանագետների ջանքերի շնորհիվ:

Այս խորագրի վերջին նյութերը