Մեկնաբանություն

11.04.2020 11:45


Սուտի «քերոբները», «հարիֆներն» ու «պռաշլյակները»

Սուտի «քերոբները», «հարիֆներն» ու «պռաշլյակները»

Կորոնավիրուսը հանրության առաջ «մորեմերկ» վիճակում է դրել Հայաստանի իշխանությանը։ Նրանք ասում և անում են բաներ, որոնք նախկինում էլ էին ասում ու անում, բայց դա շատերը չէին նկատում կամ չէին ուզում նկատել։

Հիմա պատկերը փոխվել է։ Պատճառն այն է, որ ամբոխը ցրվել է տներով, մարդիկ մնացել են իրենք իրենց հետ ու սկսել մտածել։ Շատերի աչքերը բացվել են։

Նրանք արդեն տեսնում են, որ իրենց կուռքերն այլևս առաջվանը չեն։ Ավելի ճիշտ՝ առաջվանն են, բայց իրենք արդեն առաջվա պես չեն ընդունում նրանց։ «Թավշյա» առաջնորդներին ոչ թե իրենց ուզած, այլ իրական դեմքով են տեսնում։ Տեսնում են ու նյարդայնանում։ Նյարդայնանում են, որ խաբվել են։ Նյարդայնանում են, որ հեքիաթն ավարտվել է։

Մարդիկ տեսնում են, որ իրենց երբեմնի կուռքերը քաղաքական «պռաշլյակներ» են, այլ ոչ թե «ժողովրդի դարդերով տառապող նվիրյալներ»։ Իսկ «պռաշլյակ» են, քանզի դավաճանել են իրենց իսկ կողմից քարոզված արժեքներին, օրենքներին ու «պանյատներին»։

Մարդիկ տանը մնալով հասկացան, որ հարիֆ են եղել՝ հավատալով, որ հարթակից իրենց հետ Հին Կտակարանից հայտնի Քերովբեի պես թևավոր հրեշտակներ են խոսում։

Իշխող ուժի կարկառուն ներկայացուցիչներից մեկը հարիֆներին կամ քաղաքական ժամանակակից «բարբառով» ասած՝ պողոսներին, ուղիղ ասաց, որ հարիֆ չկա ու առանց պարգևավճարի իրենք չեն աշխատելու։

Ամբոխի «քերոբները» «աբշչակը», այսինքն՝ բյուջեն մսխում են, իսկ հարիֆներին առաջարկում բավարարվել «լայվերով», հեռախոսային հանրահավաքներով ու թամաշաներով։

Մենք հիմա գործ ունենք «պռաշլյակների» հետ, որոնք մնացել են զուտ իներցիայով։ Գալիս է սրանց հրաժեշտ տալու պահը։ «Պռաշլյակներին» պետք է «ապուսկատ» անել։

Հայկ Ուսունց

Հ․Գ․։ Փոքրիկ տեղեկանք։

Քերոբ– քրեական աշխարհում այսպես են անվանում օրենքով գողերին։ Նրանց համար «զապադլո» է «զոնում» զուգարան մաքրելը, աման լվանալը, նմանատիպ այլ աշխատանք կատարելը։ Նրանք տնօրինում են «օբշագի» փողերը։ Քերոբները, հանդիսանում են գողական աշխարհի, այսպես ասած, օրենսդիր, գործադիր և դատական իշխանության մարմնավորումները։

Հարիֆ– գողական հասկացություններից դուրս, անտեղյակ, միամիտ մարդ։

Պռաշլյակ– նախկին օրենքով գող՝ նախկին Քերոբ, գողական կյանքից ինքնակամ հրաժարված կամ գողական հասկացությունը կոպտորեն խախտած և «սխոդկայում»՝ հանցագործների հավաքում, կարգավիճակից զրկված անձ։

Ի դեպ, այս թեմայով մանրամասներ են ներկայացված երկար տարիների օպերատիվ աշխատանքի փորձ ունեցող, ԱԱԾ պետի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանի «Գողը» գրքում։

Այս խորագրի վերջին նյութերը