Լրահոս

10.04.2020 15:45


Երևանում բախվել են Toyota-ն ու Ford Transit-ը. կա վիրավոր

Երևանում բախվել են Toyota-ն ու Ford Transit-ը. կա վիրավոր

Երեկ՝ ապրիլի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։25-ի սահմաններում Երվանդ Քոչարի փողոցի և Տիգրան Մեծի պողոտայի խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչներ՝ 56-ամյա Կորյուն Ն-ի վարած Toyota մակնիշի 03 GC 055 համարանիշի և 30-ամյա Հայկ Հովհաննիսյանի վարած Ford Transit մակնիշի 34 CO 408 համարանիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներից Կորյուն Ն-ն բժշկական օգնություն ստանալու նպատակով դիմել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Օպերատիվորեն ժամանել են նաև ապահովագրական ընկերության ներկայացուցիչները։

Մանրամասները՝ Shamshyan.com-ում:

Այս խորագրի վերջին նյութերը