Լրահոս

10.04.2020 13:10


Երևանում Mercedes-ը մասամբ հայտնվել է Toyota-ի վրա, Toyota-ն էլ բախվել է ծառին, տուժել է կայանված Opel-ը, կան վիրավորներ

Երևանում Mercedes-ը մասամբ հայտնվել է Toyota-ի վրա, Toyota-ն էլ բախվել է ծառին, տուժել է կայանված Opel-ը, կան վիրավորներ

Այսօր՝ ապրիլի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։10-ի սահմաններում Պռոշյան-Այգեձոր փողոցների խաչմերուկում բախվել են Միսակ Գ-ի վարած Mercedes մակնիշի 22 MM 022 համարանիշի, Գերասիմ Հ-ի վարած Toyota Camry մակնիշի 36 GX 469 համարանիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով 3 հոգի տեղափոխվել են Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

Փրկարարները հոսանքազրկել են Mercedes-ը և Toyota-ն, այնուհետև սահմանազատել տարածքը։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ոստիկանները դեպքի վայրում հայտնաբերել են ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Opel մակնիշի 35 QD 292 համարանիշի ավտոմեքենան, որն ամբողջովին վնասվել է, և պարզվում է՝ ավտոմեքենան Toyota-ի՞, թե Mercedes-ի հարվածի հետևանքով է վնասվել։

Ոստիկանությունը պարզում է Opel-ի վարորդի և վիրավորների ինքնությունը։

Գ. Շամշյանը հայտնում է նաև, որ բախման հետևանքով Mercedes-ը կիսակողաշրջված վիճակում հայտնվել է Toyota-ի վրա, իսկ Toyota-ն էլ, առաջ ընթանալով, բախվել է ծառին։

Մանրամասները՝ Shamshyan.com-ում:

Այս խորագրի վերջին նյութերը