Տնտեսական

09.04.2020 13:54


«Դա կարող է ընկալվել որպես տարօրինակ հարց». Մհեր Գրիգորյանը՝ բնակիչներին կոմունալների բեռից ազատելու մասին

«Դա կարող է ընկալվել որպես տարօրինակ հարց». Մհեր Գրիգորյանը՝ բնակիչներին կոմունալների բեռից ազատելու մասին

Ես կարծում եմ, որ կոչերը եւ անելիքները, որոնք թիրախավորված չեն, արդյունավետ չեն լինի: Այս մասին այսօր՝ ապրիլի 9-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ ճիշտ կլիներ բնակիչներին այս ընթացքում ազատել կոմունալ վճարների բեռից:

Նա հավելեց, որ նման առաջարկին զուգահեռ պետք է նշվի, թե ում ազատել, ինչպես ազատել, ինչ չափով. «Հակառակ դեպքում հարցը կարող է ընկալվել որպես տարօրինակ հարց, որովհետեւ մենք այնուամենայնիվ, պետք է աշխատենք թիրախներով, թիրախային խմբերով, այլ ոչ թե նպատակի հետ կապված կոչերով:

Գործիքները բազմաթիվ են, բայց ավելի կարեւոր է քննարկել օժանդակության կարիք ունեցող թիրախների եւ թիրախային խմբերի խնդիրը ճշգրիտ ձեւով, այլ ոչ թե գործիքը, թե ինչպես նրանց օգնել, առավել եւս ընդհանրական գործիքների մասին խոսել»,-ընդգծեց փոխվարչապետը:

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը