Լրահոս

09.04.2020 12:55


Բախվել են Volkswagen Golf-ն ու Ford Transit-ը. կա վիրավոր

Բախվել են Volkswagen Golf-ն ու Ford Transit-ը. կա վիրավոր

Այսօր՝ ապրիլի 9-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10:40-ի սահմաններում Սասունցի Դավիթ-Մուրացան փողոցների խաչմերուկում բախվել են Volkswagen Golf մակնիշի 35 ՏX 230 համարանիշի և Ford Transit մակնիշի 100 DO 90 համարանիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Ford-ը կողաշրջվել է, իսկ վարորդն էլ տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Կողաշրջման հետևանքով ճանապարհը դարձել է միակողմանի։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը։

Մանրամասները՝ Shamshyan.com-ում:

Այս խորագրի վերջին նյութերը