Աշխարհ

08.04.2020 19:42


Ավտովթարից մահացել է Ադրբեջանի ԶՈւ 2 զինծառայող

Ավտովթարից մահացել է Ադրբեջանի ԶՈւ 2 զինծառայող

Ապրիլի 6-ին Բաքվից հարավարևելք ընկած Ղարադաղի շրջանի Լոքբաթան բնակավայրի մոտակայում ավտովթարի պատճառով մահացել են Ադրբեջանի ԶՈւ զինծառայողներ կապիտան Ալի Աբբասգուլուզադեն (Əli Abbasquluzade) և ավագ լեյտենանտ Ալիհուսեյն Վելիևը (Əlihuseyn Vəliyev):

Զինծառայողները եղել են քաղաքացիական մեքենայով: Ավտովաթարի մասին հայտնել են ադրբեջանական լրատվամիջոցները, իսկ մահացածների զինվորական լինելու մասին տեղեկությունները հայտնի են դարձել սոցցանցերից:

Հիշեցնենք, որ 2020թ․ հունվարի 1-ից մինչ օրս Ռազմինֆոյին բաց աղբյուրներից հայտնի է դարձել Ադրբեջանի զինված ուժերի և հարակից ուժային կառույցների 17 կորուստ։

Աղբյուրը՝ razm.info

Այս խորագրի վերջին նյութերը