Աշխարհ

08.04.2020 17:23


Մոուրինյուն նկատողություն է ստացել Տոտենհեմի ղեկավարների կողմից

Մոուրինյուն նկատողություն է ստացել Տոտենհեմի ղեկավարների կողմից

«Տոտենհեմի» ղեկավարները նկատողություն են արել Ժոզե Մոուրինյուին:

Պատճառը կարանտինի կանոնների խախտումն է`կորոնավիրուսի պանդեմիայի համատեքստում: Վերջերս պորտուգալացին մարզումներ է անցկացրել զբոսայգիներից մեկում՝ մի քանի խաղացողների հետ:

Անգլիայում կարանտինի կանոնները մարդկանց թույլ են տալիս օրական մեկ անգամ դուրս գալ զբոսանքի կամ բաց տարածության մեջ զբաղվել սպորտով, որի ընթացքում պետք է պահպանել իրարից երկու մետր հեռավորությունը։ «Տոտենհեմի» խաղացողները մի քանի անգամ անտեսել են այդ զգուշացումները։

Աղբյուրը՝ armsport.am

Այս խորագրի վերջին նյութերը