Քաղաքական

07.04.2020 14:16


Նիկոլ Փաշինյանը ստեց․ վարչապետի մարքեթինգային հնարքները

Նիկոլ Փաշինյանը ստեց․ վարչապետի մարքեթինգային հնարքները

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում պատասխանելով հարցերի, բազմաթիվ անգամ մանիպուլացրեց պատասխանները։ Քանի որ նա նախապես արդեն գիտեր՝ ինչ հարցեր են հնչելու, լավ պատրաստվել էր, որ ամեն դեպքում ճիշտ դուրս գա։ Բայց կային դեպքեր, երբ պարզապես ստեց։

Օրինակ՝ պարգևավճարների վերաբերյալ հարցին։

Դիտարկմանը, որ 2019-ից սկսած պաշտոնյաներին տրվող պարգևավճարները կարող էր հատկացնել թոշակառուներին, Փաշինյանը ասաց. «Եկեք միասին անենք մի շատ կարևոր գործողություն. Ուրեմն պարգևավճարների համար տարեկան օգտագործվում է 1 մլրդ դրամ գումար: Այդ մեկ մլրդ դրամը եթե բաժանենք թոշակառուների 500 հազար թվի վրա, ստացվում է, որ տարվա ընթացքում ամեն թոշակառուի այս գումարից կհասնի 1980 դրամ: Ամեն ամիս ամեն թոշակառուի գումարը կավելանա 165 դրամով: Եթե սա շատ կարևոր բան եք համարում, ամիսը 164 դրանմով ավելացնելը, մենք մեր որոշմամբ արդեն իսկ հունվարի 1-ից այդ 165 դրամից միջինը 24 անգամ ավելի շատ բարձրացրել ենք թոշակները»:

Վարչապետը միտումնավոր կատարեց սխալ հաշվարկ։

Պարգևավճարների համար հատկացվել է ոչ թե 1 միլիարդ դրամ, ինչպես նշում է Նիկոլ Փաշինյանը, այլ՝ 21,5 մլրդ դրամ կամ 44,8 մլն դոլար։

Ստացվում է, որ յուրաքանչյուր թոշակառուի կարող էր հատկացնել ոչ թե 2000 դրամ՝ տարեկան, այլ՝ 43 000 դրամ։ Այսինքն հնարավոր կլիներ թոշակները բարձրացնել ամսական 3580 դրամով։

Եթե դրան գումարենք նաև հաջորդ՝ այս տարվա պարգևատրումները, ուրեմն՝ էլ ավելի շատ։

Կառավարությունը պարզաբանում է տարածել, թե՝ Նիկոլ Փաշինյանը նկատի է ունեցել բարձրաստիճան պաշտոնյաների պարգևատրումները։ Իսկ ո՞վ ասաց, թե միայն բարձրաստիճան պաշտոնյաների պարգևատրումները պետք էր տալ թոշակառուներին։

Ի դեպ, Փաշինյանի «կալկուլատորը» լավ չի աշխատում։ 1 մլրդը բաժանած 500 հազարի, ստացվում է ոչ թե 1980, այլ 2000։ Գուցե տակի 20 դրամն էլ «նոր Սաշիկի փա՞յն» է։ Կամ էլ պարզապես կիրառվում է մարքեթինգային հայտնի հնարքը, երբ օրինակ, 1000 դրամանոց ապրանքի դիմաց գրում ես, 999 դրամ, մի հատ կողքը ավելացնում՝ «Աննադեպ»։ Աչքի համար էժան է ստացվում, երբ գնային շեմից մի չնչին ցածրացնում ես։ Վրչապետը, փոխարենը իր գործառույթներով զբաղվի, տարրական մարքեթինգի գրքեր է սկսել ընթերցել այս ընթացքում։ Էլի վատ չէ, եթե սա անում է «Կարգին հաղորդում» նայելու փոխարեն։

Աղբյուրը՝ yerevan.today

Այս խորագրի վերջին նյութերը