Կարծիք

07.04.2020 10:23


Թանկ գազը և էժանագին պոպուլիզմը

Թանկ գազը և էժանագին պոպուլիզմը

Ընդդիմադրի կարգավիճակում հայտարարվում էր, որ գազը սպառողների վրա շատ թանկ է վաճառվում, քանզի սահմանի վրա արձանագրվածի ու սպառողի վճարածի միջև կա կրկնակի գնային տարբերություն։

Ասվում էր, որ դա թալան է։ Խոստացվում էր, որ դա թույլ չի տրվի, եթե որոշում կայացնողն իրենք լինեն։

Որոշում կայացնողը դարձան իրենք, բայց «մոռացան» սահմանի վրա ու սպառողի տանը ֆիքսվող գների կրկնակի տարբերության ու թալանի մասին։ Դա երկու բան է նշանակում։ Կա՛մ նախկինում ստում էին ու պոպուլիզմի միջոցով փորձում դիվիդենտներ հավաքել (հետևաբար պետք է ներողություն խնդրեն), կա՛մ չէին ստում, որ թալան կա, պարզապես հիմա իրենք են թալանում։ Երրորդ տարբերակ չկա։

Ինչ վերաբերում է գազի գնի ընթացիկ իրավիճակին, ապա վարչապետը, ինչպես միշտ, փորձում է պատասխանատվությունը գցել իր վրայից և ասել բաներ, որոնք լավատեղյակների մոտ պարզապես ծիծաղ են առաջացնում։ Ասում է՝ ակնկալում եմ, որ Պուտինը կմիջամտի ու կազդի «Գազպրոմ Արմենիայի» որոշման վրա։

Երբ Կրեմլը գազի թեմայով պաշտոնական Երևանին ուղարկում է «Գազպրոմի» ղեկավար Միլլերի մոտ, դա նշանակում է մի բան, որը չեմ ուզում հանրային հարթակում գրել, այն էլ՝ մայրության ու գեղեցկության օրով։

Պետության ղեկավարի պոպուլիզմի և ամբոխավարական կառավարման ձևի համար քաղաքացիները միշտ էլ թանկ են վճարում։ Տվյալ դեպքում գազի գնի համար։

Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը