Լրահոս

02.04.2020 15:38


Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսից մահվան 5-րդ դեպքը

Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսից մահվան 5-րդ դեպքը

«Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդություն ունեցած պացիենտի մահվան դեպք: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը։

««Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում արձանագրվել է մահվան դեպք։ 68-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված երկկողմանի թոքաբորբ։ Բացի այդ, քաղաքացին ունեցել է ուղեկցող խրոնիկ հիվանդություններ, այդ թվում՝ սրտի իշեմիկ հիվանդություն, թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդություն»,–գրել է Նիկողոսյանը՝ հավելելով, որ մահացած քաղաքացին տղամարդ է, ծայրահեղ ծանր վիճակում է եղել:

Մինչ այս դեպքը Հայաստանում մահացել էր կորոնավիրուսով վարակված 4 մարդ:

Այս խորագրի վերջին նյութերը