Աշխարհ

02.04.2020 10:35


Իսրայելի առողջապահության նախարարը վարակվել է կորոնավիրուսով. Ведомости

Իսրայելի առողջապահության նախարարը վարակվել է կորոնավիրուսով. Ведомости

Իսրայելի առողջապահության նախարար Յաակով Լիցմանի և նրա կնոջ մոտ ախտորոշել են կորոնավիրուս: Այս մասին հայտնում է Ведомости-ն` հղում տալով Haaretz-ին:

Նախարարության տարածած հաղորդագրությունում նշվում է, որ ամուսինները մեկուսացվելու են: Բժիշկների առաջարկությունով՝ Լիտցմանին թույլատրվում է առղջապահության նախարարի լիազորություններն իրականացնել տանից:

Իսրայելում ապրիլի 1-ի դրությամբ կորոնավիրւոսով վարակված 6092 մարդ կա: Նրանցից 26-ը մահացել է:

Առողջապահության կազմակերպության տվյալներով՝ աշխարհում գրանցվել է 827 626 վարակման նոր դեպ է հայտնի: Ընդհանուր առմամբ մահացել է 40 598:

Աղբյուրը՝ Tert.am

Այս խորագրի վերջին նյութերը