Լրահոս

02.04.2020 10:15


Նոր կորոնավիրուսով վարակվածության դեպք է հաստատվել Վայոց ձորի մարզում

Նոր կորոնավիրուսով վարակվածության դեպք է հաստատվել Վայոց ձորի մարզում

Տեղեկացնում եմ բոլորիդ, որ կորոնավիրուսով վարակված մեր հայրենակիցը գտնվել է կարանտինային ռեժիմում դեռևս 20 օր առաջ և մարզի տարածքում որևէ մեկի հետ շփում չի ունեցել: Ուստի հորդորում եմ խուճապի չմատնվել, պահպահել հանգստություն:

Խնդրում եմ խստորեն պահպանել Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն ռեժիմով պայմանավորված ՀՀ Պարետի 31 մարտի 2020 N27 որոշմամբ Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում կիրառվող սահմանափակումների պահանջները:

Հարգելինե՛րս, մնացեք տանը, պահպանեք Ձեր և Ձեր հարազատների առողջությունը:
Առողջություն բոլորիդ:

Վայոց ձորի մարզպետ Արարարատ Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը