Աշխարհ

01.04.2020 18:17


«Մարսելի» նախկին նախագահը մահացել է կորոնավիրուսից

«Մարսելի» նախկին նախագահը մահացել է կորոնավիրուսից

Ֆրանսիական «Մարսելի» նախկին նախագահ Պապ Դիուֆը 68 տարեկան հասակում մահացել է կորոնավիրուսից: Այս մասին հայտնում է Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերցիայի թվիթերյան պաշտոնական էջը:

«Պապ Դիուֆը մեծ ներդրում է ունեցել ակումբի հաղթանակների պատմության մեջ: Նա միշտ կմնա մեր սրտերում»,-ասված է ֆրանսիական ակումբի հայտարարության մեջ:

Ֆրանսիական ակումբը Դիուֆի վարակման մասին հայտնել էր երեքշաբթի:

Դիուֆը «Մարսելի» նախագահի պաշտոնում է եղել 2005 թվականից մինչև 2009 թվականը:

Աղբյուրը՝ armsport.am

Այս խորագրի վերջին նյութերը