Քաղաքական

31.03.2020 14:37


Կառավարությունն ԱԺ օրակարգից հանել է կորոնավիրուսից մահացածներին չհերձելու մասին օրենքի նախագիծը

Կառավարությունն ԱԺ օրակարգից հանել է կորոնավիրուսից մահացածներին չհերձելու մասին օրենքի նախագիծը

ՀՀ կառավարությունը որոշել է իր առաջարկությամբ գումարված ԱԺ արտահերթ նիստի՝ երկրորդ ընթերցմամբ քննարկման օրակարգից հանել կորոնավիրուսից մահացածներին չհերձելու վերաբերյալ օրենքի նախագիծը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այս մասին ասաց ԱԺ մարտի 31-ի արտահերթ նիստում մեկ այլ օրենքի նախագծի վերաբերյալ իր ելույթի վերջում:

«Կառավարությունը որոշել է երկրորդ ընթերցման օրակարգից հանել Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին օրենքը»,-ասաց նախարարը:

Այս խորագրի վերջին նյութերը