Քաղաքական

30.03.2020 16:01


Պատգամավորները կորոնավիրուսի թեստ են հանձնել․ 2-ի մոտ նախ դրական է եղել, հետո՝ բացասական (տեսանյութ)

Պատգամավորները կորոնավիրուսի թեստ են հանձնել․ 2-ի մոտ նախ դրական է եղել, հետո՝ բացասական (տեսանյութ)

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը քիչ առաջ հայտարարությամբ հանդես եկավ ԱԺ նիստերի դահլիճում։ Նա ասաց, որ մարտի 31-ին Արցախում նախագահական և խորհրդարանական ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու համար Հայաստանի ԱԺ պատվիրակության անդամները նախապես ստուգվել են Ռապիդ թեստերով։

Ըստ այդ թեստի արդյունքների՝ 2 պատգամավորի մոտ թեստի պատասխանը դրական է եղել, որից հետո այդ պատգամավորները կրկնակի ՊՇՌ թեստավորվում են անցել, որոնց պատասխանները բացասական են եղել։

«Գիշերը Առողջապահության նախարարն ինձ տեղեկացրել է, որ կրկնակի թեստավորման արդյունքները բացասական են եղել»,-հայտարարեց ԱԺ նախագահը։

Աղբյուրը՝ irakanum.am

Այս խորագրի վերջին նյութերը