Լրահոս

30.03.2020 12:05


482 վարակված․ հրապարակվել են նոր տվյալներ

482 վարակված․ հրապարակվել են նոր տվյալներ

Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 58 նոր դեպք: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը:

Հայաստանում մարտի 30-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 482 է, արձանագրվել է մահվան 3 դեպք:

«Մարտի 29-ի դրությամբ ունենք կորոնավիրուսային հիվանդության հաստատված 58 նոր դեպք: Նշենք, որ նրանցից 25-ը գտնվել է կարանտինում, 31-ը հաստատված դեպքերի կոնտակտավոր է: Մնացած 2 դեպքի շփման շրջանակը պարզվում է»,-նշել է Նիկողոսյանը:

Հայաստանում վերջին մեկ օրում կորոնավիրուսի հաստատված 58 դեպքերից 25-ն ի սկզբանե եղել են կարանտինում, հատուկ շփման վայրերում: Այս մասին կառավարության նիստում հայտարարեց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ ավելացնելով, որ շփման շրջանակ պրակտիկորեն չեն ունեցել, ինչը համաճարակաբանական տեսանկյունից շատ լավ է: «31 անձինք, որոնց մեջ կա նաև բուժաշխատող, նորից այնպիսի անձինք են, որոնք ի սկզբանե կասկածելի գոտում են եղել: Այսինքն՝ շփված են եղել հաստատված դեպքի հետ: Եվ միայն երկուսն են, որ բերովի դեպքեր են արտերկրից, որոնց շփման շրջանակը պարզվում է»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց նախարարը՝ ավելացնելով, որ այս պահի դրությամբ ունենք 14 ծանր և մեկ ծայրահեղ ծանր պացիենտ:

«Չեմ ուզում առաջ ընկնել դեպքերից, բայց կարող եմ ասել, որ ծայրահեղ ծանրը կդառնա ծանր, այսինքն բարելավում ունենք: Հնարավոր է ինտուբացիան դադարեցնենք, արհեստական օդափոխության սարքն անջատենք, եւ ինքնուրույն կշնչի: Եվս երկու ծանր դեպք մտածում էինք, որ հնարավոր է կդառնան ծայրահեղ ծանր. մեր բժիշկների շնորհիվ կդադարեն համարվել ծանր եւ կտեղափոխվեն սովորական պալատ»,-ասաց նա:

Այս խորագրի վերջին նյութերը