Աշխարհ

29.03.2020 22:33


Իտալիայում կորոնավիրուսից հայ բժիշկ է մահացել

Իտալիայում կորոնավիրուսից հայ բժիշկ է մահացել

Իտալիայում մահացել է կորոնավիրուսով վարակված հայազգի բժիշկ Ղևոնդ Մուրադյանը: Այս մասին հայտնում է «Եռագույն» լրատվական կայքի ֆեյսբուքյան էջը:

«Եւս մէկ կորուստ՝ պսակաձեւ Ժահրի պատճառով։

Բժիշկ Ղեւոնդ Մուրատեան, ծնած ու կրթութիւն ստացած Գամիշլի, ապա տեղափոխուած տարբեր երկրներ, վերջին հանգրուանը Իտալիան էր, ուր կ՚աշխատէր, որպէս բժիշկ եւ իր գործին նուիրուելով՝ զոհ գնաց չարաբաստիկ վարակին։

Աստուած հոգին լուսաւորէ, համբերութիւն հարազատներուն»:

Այս խորագրի վերջին նյութերը