Լրահոս

27.03.2020 13:52


Կոտայքի մարզում ոստիկանության «Վիլիսը» կողաշրջվել է

Կոտայքի մարզում ոստիկանության «Վիլիսը» կողաշրջվել է

Այսօր՝ մարտի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 12։20-ի սահմաններում «Ուազ» մակնիշի 080 II 03 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Հացավան-Գառնի ավտոճանապարհի՝ Հացավան գյուղի վարչական տարածքում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել քարերին և կողաշրջվել։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդն ու ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորի ինքնությունը։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ «Ուազ»-ը հաշվառված է ՀՀ ոստիկանության հաշվեկշռում և սպասարկում է ոստիկանության Գառնիի բաժանմունքի ծառայողներին։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդն ու ուղևորը կանչով մեկնում էին Գառնի գյուղ։

Մանրամաները՝ Shamshyan.com-ում:

Այս խորագրի վերջին նյութերը