Աշխարհ

27.03.2020 13:29


ԱՄՆ-ը կորոնավիրուսի վարակվածության թվով անցավ Չինաստանին և առաջինն է աշխարհում

ԱՄՆ-ը կորոնավիրուսի վարակվածության թվով անցավ Չինաստանին և առաջինն է աշխարհում
ԱՄՆ-ում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով հիվանդների զգալի աճ է գրանցվել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն, ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը կազմում է 85 հազար 594: Այս ցուցանիշով ԱՄՆ-ն առաջ անցավ Չինաստանին, որտեղ վարավածների թիվը 81 հազար 340 է:
ԱՄՆ-ի ժամանակով մարտի 26-ի երեկոյան միանգամից ավելի քան 13 հազար դեպքի արձանագրմամբ այդ երկիրը դարձավ աշխարհում ամենամեծ թվով հաստատված դեպքեր ունեցող պետությունը։
ԱՄՆ-ում մահացել է 1300 մարդ: Ապաքինվել է 1868 մարդ:
Կորոնավիրուսն ի հայտ է եկել Չինաստանի Ուհան քաղաքում նախորդ տարվա վերջին և այդ ժամանակից ի վեր տարածում է գտել աշխարհի 195-ից ավելի երկրներում և տարածքներում: Աշխարհում վարակվածների թիվն աճում է րոպե առ րոպե. հաստատված 532 հազարից ավելի դեպք կա։ Մահացել է ավելի քան 24 հազար, ապաքինվել՝ 124 հազար մարդ։

Այս խորագրի վերջին նյութերը