Լրահոս

26.03.2020 20:12


Թալինի ոստիկանները մեքենաներից կատարված գողության դեպքեր են բացահայտել (տեսանյութ)

Թալինի ոստիկանները մեքենաներից կատարված գողության դեպքեր են բացահայտել (տեսանյութ)

Վերջին օրերին ոստիկանության Թալինի բաժնում տեղեկություններ էին ստացվում, որ գողանում են Թալին քաղաքի տարբեր թաղամասերում կայանված, հիմնականում` «Մերսեդես» մակնիշի մեքենաների կողային հայելիներ։

Բաժնի քրեական հետախույզներն անցան տեղեկությունները ճշտելու միջոցառումներին, ապա ձեռնամուխ եղան գողությունների բացահայտմանը։ Թալինի քրեական հետախույզների տեսադաշտում հայտնված 23-ամյա երիտասարդը, որը Երևանի բնակիչ է, հայտնաբերվեց ու կասկածանքով բերման ենթարկվեց բաժին։

Նյութերի նախապատրաստման ընթացքում փաստական տվյալներ ձեռք բերվեցին, որ երիտասարդը Արագածոտնի մարզի տարբեր բնակավայրերում դարձյալ մեքենաների հայելիներ է գողացել։ Հետագա միջոցառումներով հայտնաբերվեցին գողացված հայելիներից երկուսը, որոնք երիտասարդը չէր հասցրել վաճառել։

Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնի մյուս մասը հայտնաբերելու ուղղությամբ։

Քննությունը շարունակվում է։

Այս խորագրի վերջին նյութերը