Աշխարհ

26.03.2020 12:04


Ռուսաստանը մարտի 27-ից դադարեցնում է միջազգային ավիահաղորդակցությունը.ՏԱՍՍ

Ռուսաստանը մարտի 27-ից դադարեցնում է միջազգային ավիահաղորդակցությունը.ՏԱՍՍ

Ռուսաստանը մարտի 27-ից դադարեցնում է կանոնավոր և թարտերային միջազգային օդային հաղորդակցությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում կատարելով կառավարության լրատվական ծառայությանը:

««Ռոսավիացիան» կդադարեցնի ավիահաղորդակցությունը մարտի 27-ի ժամը 00:00-ից: Որոշումը վերաբերում է կանոնավոր և չարտերային չվերթներին, որոնք իրականացվում են ռուսական օդանավակայններից դեպի այլ երկրների օդանավակայաններ, ինչպես նաև հակառակ ուղղությամբ: Բացառություններ կկազմեն այն թռիչքները, որոնք կապված կլինեն կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված տարբեր երկրներից ՌԴ քաղաքացիների դուրս բերման հետ: Դրանք կիրականացվեն ՌԴ կառավարության առանձին որոշումներով»,- ասված է հաղորդագրության մեջ:

Այս խորագրի վերջին նյութերը