Աշխարհ

24.03.2020 14:10


Թուրքիայում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 37-ի

Թուրքիայում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 37-ի

Թուրքիայում անցած 24 ժամվա ընթացքում մահացել է կորոնավիրուսով վարակված ևս 7 մարդ, ինչի հետևանքով մահացածների ընդհանուր թիվը հասել է 37-ի:

Այս մասին Twitter-ում արած գրառմամբ տեղեկացրել է Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան:

Ըստ Քոջայի՝ վերջին 1 օրվա ընթացքում երկրում արվել է 3.672 թեստ, որոնցից 293-ի պատասխանը հաստատել է վարակված լինելու փաստը: Այսպիսով վարակվածների ընդհանուր թիվը Թուրքիայում հասել 1529-ի:

Քոջան իր գրառման մեջ քաղաքացիներին կրկին հորդորել է տանից դուրս չգալ՝ ռիսկից զերծ պահելով իրենց ու իրենց ընտանիքներին:

Աղբյուրը՝ ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը