Տնտեսական

23.03.2020 13:14


Սրճարանները կշարունակեն աշխատել

Սրճարանները կշարունակեն աշխատել

Էկոնոմիկայի փոխնախարար Վարոս Սիմոնյանը այսօր կառավարության կազմակերպած ասուլիսում ասաց, որ արտակարգ ռեժիմը չի ազդի սրճարանների գործունեության վրա․

«Այսօր արդեն ուժի մեջ կմտնի պարետի որոշումը, համաձայն որի՝ ՀՀ ողջ տարածքում կարգելվեն առևտրի իրականացման վայրերում տնտեսական գործունեության որոշ տեսակները, բացառությամբ ներկայացված վայրերում պարենային ապրանքների վաճառքով զբաղվող օբյեկտների, դեղատների և գյուղատնտեսական արտադրանքի շուկաների: Միևնույն ժամանակ սահմանափակումները կգործեն ՀՀ ողջ տարածքում բարերի, խմիչքների մատուցման համանման կետերի գործունեության հետ կապված, կինոների և տեսաֆիլմերի ցուցադրման ակումբների, շահումով խաղերի կազմակերպման գործունեության նկատմամբ, ինչպես նաև սպորտի, զվարճությունների և հանգստի կազմակերպման բնագավառում»,-ասաց փոխնախարարը:

«Շահումով խաղերի հետ կապված սահմանափակումներից բացառություններ կարվեն ինտերնետի միջոցով իրականացվող շահումով խաղերն ու վիճակախաղերը»,-նշեց փոխնախարարը:

Սահմանափակումները կգործեն ՀՀ ողջ տարածքում, սահմանափակումների ցանկը կարող է ընդլայնվել: Ինչ վերաբերում է ժամկետներին, նա ասաց, որ սահմանափակումները կգործեն մինչև արտակարգ դրության ժամկետի ավարտը, բայց չի բացառվում, որ ավելի շուտ կդադարեցվեն՝ կախված ՀՀ-ում տիրող իրավիճակից:

Աղբյուրը՝ hraparak.am

Այս խորագրի վերջին նյութերը