Աշխարհ

20.03.2020 14:33


Թուրքիայում բնակիչներին անհանգստացրել է թայլանդցի զբոսաշրջիկների ներկայությունը (տեսանյութ)

Թուրքիայում բնակիչներին անհանգստացրել է թայլանդցի զբոսաշրջիկների ներկայությունը (տեսանյութ)

Թուրքիայի Սիվաս (Սեբաստիա) քաղաքի Սուշեհրի շրջանի բնակիչները խիստ զարմացել, այնուհետև անհանգստացել են՝ տեսնելով փողոցում մեկ շարքով և թայլանդական ազգային նարնջագույն տարազներով քայլող թայլանդցի զբոսաշրջիկներին։

Բնակիչները կարծել են, թե զբոսաշրջիկները չինացի են և խուճապի են մատնվել կորոնավիրուսի վախից։

Բազմաթիվ սեբաստացիներ սոցիալական էջերում կիսվել են թայլանդից զբոսաշրջիկների նկարներով և տեսանյութերով, որոնք կորոնավիրուսի տարածման ֆոնին ավելի մեծ խուճապ են առաջացրել բնակիչների շրջանում։

Այն հյուրանոցը, որտեղ հանգրվանել են թայլանդցի զբոսաշրջիկները, ստիպված է եղել հանդես գալ հայտարարությամբ։ Հյուրանոցի պատասխանատոիներից մեկը նշել է, որ թայլանդցի զբոսաշրջիկների խումբը մարտի 1-ին է ժամանել և ժամանումից հետո անցել են բոլոր անհրաժեշտ ստուգումներն ու նրանց մոտ որևէ խնդիր չի հայտնաբերվել։

Թայլանդցի զբոսաշրջիկներն արդեն հեռացել են Սեբաստիայից։

Աղբյուրը՝ ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը