Աշխարհ

16.03.2020 12:43


Թուրքիայի Քոնյա քաղաքում դանակահարել են «կորոնավիրուս բերող» աֆղանստանցու

Թուրքիայի Քոնյա քաղաքում դանակահարել են «կորոնավիրուս բերող» աֆղանստանցու

Թուրքիայի Քոնյա քաղաքում արտակարգ դեպք է տեղի ունեցել։ Լճի մոտ ձկնորսությամբ զբաղվող մի աֆղանստանցի և իր ընկերը վիճաբանության են բռնվել տեղացի մի թուրքի հետ։

Թուրքը մոտեցել է և աֆղանստանցուն ասել. «Դուք այստեղ կորոնավիրո՞ւս եք բերում»։ Այնուհետև վիճաբանություն է սկսել, որ ժամանակ Թուրքիայի քաղաքացի Ու.Գ.-ն դանակով հարվածել է աֆղանստանց Հաբիբուլլահին։

Վերջինիս տեղափոխել են հիվանդանոց, և բժիշկները նրա վիճակը ծանր են գնահատում։

Ըստ որոշ պնդումների՝ դանակահարող թուրքը հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ունի։

Աղբյուրը՝ ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը