Տնտեսական

14.03.2020 18:01


«Արմենիա» ավիաընկերությունը տոմսերի վերադարձի հետևանքով կես միլիոն դոլարից ավելի վնաս է կրել. ընկերության փոխտնօրեն

«Արմենիա» ավիաընկերությունը տոմսերի վերադարձի հետևանքով կես միլիոն դոլարից ավելի վնաս է կրել. ընկերության փոխտնօրեն

Չվերթների չեղարկման հետևանքով «Արմենիա» ավիաընկերությունը ֆինասական կորուստներ է ունենում: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ավիաընկերության փոխտնօրեն Գևորգ Խաչատրյանը: Նա նշեց, որ այս պահին չի կարող հստակ ցուցանիշ ներկայացնել, հաշվարկներ պետք է արվեն:

«Այս պահին 1500–ից ավել տոմս վերադարձվել է: Տարբեր արժեքի տոմսեր կան, միջին գինը 300-350 եվրո է, այս պահին մոտավորպես կես միլիոն դոլարից ավել վերադարձ է եղել»:

Նա հիշեցրեց, որ ընկերությունը, հաշվի առնելով նաև տոմսերի վերադարձը, մինչև ապրիլի 9-ը ներառյալ չեղարկել է Երևան-Թել Ավիվ-Երևան և մինչև ապրիլի 16-ը ներառյալ՝ Երևան-Լիոն-Երեւան ուղղություններով թռիչքները։

«Դեռևս սպասում ենք զարգացումներին: Մենք որոշում էինք կայացրել չեղարկել կոմերցիոն նպատականերով, քանի որ տոմսերի զգալի վերադարձ կար, այդ պայմաններում նպատակահարմար չէր չվերթներ իրականացնել: Պարզ է, չէ՞, ինչու են տոմսերը վերադարձրել»,-նկատեց նա:

Այս խորագրի վերջին նյութերը