Աշխարհ

13.03.2020 10:33


ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը գերազանցել է 1640-ը, մահացել Է 41 մարդ

ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը գերազանցել է 1640-ը, մահացել Է 41 մարդ

ԱՄՆ-ում նոր կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը հասել Է 1645-ի, մահացել Է 41 մարդ: Այդ մասին մարտի 12-ին հայտնել Է CNN հեռուստաընկերությունը՝ վկայակոչելով Միացյալ Նահանգների Հիվանդությունների վերահսկողության եւ կանխարգելման դաշնային կենտրոնների տվյալները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Հեռուստաընկերությունն ավելի վաղ տեղեկացրել Էր կորոնավիրուսով 1459 վարակվածի եւ 39 մահացածի մասին: Այժմ, ինչպես հայտնում Է CNN-ը, կորոնավիրուս Է հայտնաբերվել 70 հայրենադարձված ամերիկացիների եւ 47 նահանգների ու Կոլումբիա մայրաքաղաքային օկրուգի 1575 բնակիչների մոտ: Մահվան դեպքերը հասել են 41-ի, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Այս խորագրի վերջին նյութերը