Աշխարհ

11.03.2020 12:12


Մխիթարյանի գոլը հավակնում է «Ռոմա»-ի փետրվար ամսվա լավագույնը դառնալուն

Մխիթարյանի գոլը հավակնում է «Ռոմա»-ի փետրվար ամսվա լավագույնը դառնալուն

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և «Ռոմա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի գոլը իտալական թիմի փետրվար ամսվա լավագույնի հավակնորդների ցուցակում է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Իտալիայի առաջնության 25-րդ տուրի «Լեչե»-ի դարպասը Մխիթարյանի ուղարկած գնդակը 4 հավակնորդից մեկն է: Հայ կիսապաշտպանի հետ լավագույն գոլի հավակնորդներ են նաև թուրք Չենգիզ Ունդերի, իսպանացի Կառլես Պերեսի և Նիդերլանդներից Ջաստին Կլյույվերտի գոլերը:

Մխիթարյանը «Ռոմա»-ի կազմում այս մրցաշրջանում խփել է 6 գոլ և դարձել 3 գոլային փոխանցման հեղինակ:

Այս խորագրի վերջին նյութերը