Աշխարհ

10.03.2020 11:21


Ադրբեջանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել Է 11-ի

Ադրբեջանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել Է 11-ի

Ադրբեջանում կորոնավիրուսով վարակման երկու նոր դպք Է գրանցվել: Այդ մասին հայտնել Է երկրի կառավարությանն առընթեր օպերատիվ շտաբը: Այդպիսով վարակվածների թիվը հասել Է 11-ի, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին:

«Ադրբեջանի երկու քաղաքացիների մոտ, որոնք վերադարձել են Իրանից, հաստատվել Է կորոնավիրուսով վարակման փաստը»,-ասված Է հաղորդագրության մեջ: Շտաբի տվյալներով՝ վարակվածները տեղավորվել են հատուկ ռեժիմի հիվանդանոցում:

Ավելի վաղ Ադրբեջանում հայտնաբերվել Էր կորոնավիրուսով վարակման ինը դեպք: Բոլոր վարակվածները մինչ այդ եղել են Իրանում:

Այս խորագրի վերջին նյութերը