Աշխարհ

09.03.2020 22:15


Գերմանիայում գրանցվել է կորոնավիրուսից մահվան երկու դեպք

Գերմանիայում գրանցվել է կորոնավիրուսից մահվան երկու դեպք

Գերմանիայում գրանցվել է նոր տիպի կորոնավիրուսից մահվան երկու դեպք: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Մահացած մարդկանցից մեկը ապրել է Հայնսբերգի շրջանում, որը դարձել է երկրում համաճարակի կենտրոններից մեկը: Վարակվածների գրեթե մեկ քառորդը գտնվում է այս շրջանում: Կորոնավիրուսի ևս մեկ մարդ մահացել էր Էսսեն քաղաքում:

Ավելի վաղ Գերմանիայի մի քաղաքացի կորոնավիրուսից մահացել էր Եգիպտոսում:

Այս խորագրի վերջին նյութերը