Աշխարհ

09.03.2020 17:48


Ստամբուլում ոստիկանությունը ցրել է մարտի 8-ի առթիվ կանանց կազմակերպած քայլերթը (տեսանյութ)

Ստամբուլում ոստիկանությունը ցրել է մարտի 8-ի առթիվ կանանց կազմակերպած քայլերթը (տեսանյութ)

Ստամբուլի ոստիկանությունը կանանց թույլ չի տվել մարտի 8-ի կապակցությամբ քայլերթ անցկացնել քաղաքի կենտրոնական Իսթիքլալ պողոտայով:

Սոցցանցում նախապես միջոցառման մասին իրազեկվել է, որ կանանց միջազգային օրվա կապակցությամբ քայլերթ իրականացնելու նպատակ կա: Ոստիկանները, սակայն, թույլ չեն տվել կանանց մոտենալ պողոտային հարող Թաքսիմ հրապարակին՝ պատճառաբանելով, որ ըստ նահանգապետարանի որոշման՝ հրապարակն ու Իսթիքլալ պողոտան ներառված չեն նմանատիպ գործողությունների համար նախատեսված վայրերի ցանկում:

Այնուհետև ոստիկանները մեծաքանակ խմբերով ու հատուկ պատնեշներով փակել են Թաքսիմ հրապարակ տանող մուտքերն ու բազմաթիվ կանանց բերման ենթարկել ոստիկանական բաժանմունքներ:

Աղբյուրը՝ ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը