Աշխարհ

05.03.2020 19:56


Վրաստանի պաշտպանության նախարարը Ադրբեջանում է

Վրաստանի պաշտպանության նախարարը Ադրբեջանում է

Մարտի 5-ին Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ղարիբաշվիլին Բաքվում հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին: Հանդիպման մասին հայտնել է Ադրբեջանի նախագահի կայքը:

Հայտարարության մեջ նշվում է, որ ի թիվս այլ կետերի՝ կողմերը քննարկել են համատեղ էներգետիկ ծրագրերի հետ կապված հարցեր:

Հիշեցնենք նաև, որ մոտ մեկ շաբաթ առաջ Ղարիբաշվիլին պետական այցով ժամանել էր նաև Հայաստան:

Աղբյուրը՝ razm.info

Այս խորագրի վերջին նյութերը