Աշխարհ

05.03.2020 22:40


Ամուսինը խանդում էր նույնիսկ պացիենտներին. մանրամասներ հայ բժշկուհու սպանությունից

Ամուսինը խանդում էր նույնիսկ պացիենտներին. մանրամասներ հայ բժշկուհու սպանությունից

Ամուսինների մշտական վեճերն ու խանդի տեսարանները 47-ամյա բժիշկ–կարդիոլոգ Լալա Հովհաննիսյանի ողբերգական մահվան պատճառ դարձան։

Բժիշկ–կարդիոլոգ Լալա Հովհաննիսյանը ամուսնու խանդի զոհ է դարձել։ Մարտի 2-ին 47-ամյա Հովհաննիսյանին սպանված էին գտել Մոսկվայում սեփական բնակարանում, սպանության մեջ մեղադրվում է ամուսինը, որը կնոջից մեծ է 13 տարով։

Ինչպես նշում են ռուսական ԶԼՄ–ները, կնոջ սպանությունից հետո ամուսինը փորձել է ինքնասպան լինել, սակայն որդին և ոստիկանության աշխատակիցները փրկել են նրան։ «ԿՊ»–ի տվյալներով` 19-ամյա որդին է տարօրինակ զգացողություն է ունեցել, երբ եկել է ծնողներին տեսակցության, սակայն նրանք չեն բացել դուռը և հեռախոսազանգերին չեն պատասխանել։

Երիտասարդը զանգահարել է ոստիկանություն։ Դեպքի վայր հասած իրավապահները բացել են դուռը և բնակարանում գտել 47-ամյա կնոջը, որը մահացել էր սրտին հասցված հարվածից։ Իսկ հարևան սենյակում արյան մեջ պառկած էր ամուսինը։ Ինչպես պարզվել է ավելի ուշ, տղամարդը սպանել է կնոջը, այնուհետև փորձել ինքնասպան լինել։

Տղամարդը ծանր վիճակում գտնվում է վերակենդանացման բաժանմունքում. «սպանության» հոդվածով քրեական գործ է հարուցվել։

Մահացած Հովհաննիսյանը` 24 տարի աշխատել է որպես սրտաբան։ Նա ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտը և տեղափոխվել Մոսկվա դեռ 90-ականներին։ Ամուսնու հետ Լալան ծանոթացել է աշխատավայրում։ Նրանք, ըստ էության, գործընկերներ են. տղամարդն ավելի քան 30 տարի շտապօգնության վարորդ է աշխատել։ Զույգի միակ որդին ևս որոշել է բժիշկ դառնալ։ Երիտասարդը սովորում է բժշկական բուհերից մեկում։

Որդու վարկածով` ծնողները վիճել են խանդի հողի վրա։ Նրա խոսքով` հայրը խանդել է կնոջը նույնիսկ պացիենտների հանդեպ։

«Առիթներ էր գտնում մշտապես, թեև դրանց համար հիմքեր չկային»,– պատմել է որդին քննիչներին։

Նույն վարկածը հաստատել են նաև հարևանները, որոնք պատմել են, որ ամուսինները հաճախ էին վիճում։

Հատուկ կայքերում, որտեղ պացիենտները իրենց կարծիքներն են գրում բժիշկների ծառայությունների որակի մասին, օգտատերերը Հովհաննիսյանի գործունեությունը գնահատել են որպես իր գործի գիտակ, հիանալի և կարեկից մարդու։

«Միշտ ընդունում է, եթե նույնիսկ իր հերթափոխն ավարտվել է, միշտ բարեհամբույր է։ Մեր ընտանիքը երկար տարիներ նրա մոտ է բուժվում։ Երբ ամուսնուս մոտ կաթված է եղել, ճիշտ բուժում է իրականացրել»,– 2019 թվականի փետրվարին գրել է օգտատերերից մեկը։

Բացի այդ, պացիենտները նշում են, որ Հովհաննիսյանը մանրակրկիտ նկարագրում և գրում էր դեղերի ընդունման սխեման և ուշադիր լսում հիվանդների գանգատները։

Աղբյուրը՝ armeniasputnik.am

Այս խորագրի վերջին նյութերը