Աշխարհ

05.03.2020 16:09


Չինաստանի բնակիչներնին թույլատրել են գորտ ուտել՝ չնայած կորոնավիրուսին

Չինաստանի բնակիչներնին թույլատրել են գորտ ուտել՝ չնայած կորոնավիրուսին

Չինաստանի կառավարությունը բնակչությանը պաշտոնապես թույլատրել Է ուտել դիետիկ գորտեր եւ որոշ տեսակների կրիաներ, չնայած նոր կորոնավիրուսի տարածման պատճառով սննդի մեջ վայրի կենդանիների մսի գործածման համազգային արգելքին: Այդ մասին ասված Է Չինաստանի գյուղատնտեսության եւ գյուղի նախարարության հրապարակած հայտարարության մեջ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Որոշմանը համապատասխան, այդ մանր կենդանիներն այժմ Չինաստանում կդասվեն «ջրային կենդանիների» կատեգորիային: Իշխանությունները կանոններից բացառություն են արել համապատասխան որոշումն ընդունելուց մեկ շաբաթ անց: Դրա շնորհիվ սնանկացումից կփրկվեն բազմաթիվ ռեստորաններ եւ ագրարային տնտեսություններ, որոնք մասնագիտացած են նրբախորտիկների բուծման եւ վաճառքի բնագավառում: Պաշտոնական տվյալներով՝ սննդի մեջ գորտի մսի գործածման արգելքը Չինաստանում զգալի եկամուտներից կզրկեր շուրջ 2 միլիոն մարդու եւ կարող Էր զարկ տալ գործազրկությանը: Բացի դրանից, տասնյակ միլիոնավոր սպառողներ այլես չԷին կարողանա վայելել ավանդական խոհանոցի բազմաթիվ կերակրատեսակներ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Այս խորագրի վերջին նյութերը