Աշխարհ

05.03.2020 16:00


Քիմ Քարդաշյանը 4 նախկին բանտարկյալների հետ Սպիտակ տուն է այցելել և հանդիպել Թրամփին (տեսանյութ)

Քիմ Քարդաշյանը 4 նախկին բանտարկյալների հետ Սպիտակ տուն է այցելել և հանդիպել Թրամփին (տեսանյութ)

Աշխարահռչակ աստղը շարունակում է օգնել բանտարկյալներին և աշխարհին պատմել նրանց խնդիրների մասին։

Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը Instagram-ի իր էջի «սթորի» բաժնում պատմել է, որ բանտից ազատ արձակված չորս կանանց հետ այցելել է Սպիտակ տուն և հանդիպել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։

«Այսօր Էլիսը, Քրիսթալը, Ջուդիթը, Թայնիսը և ես կգնանք Սպիտակ տուն, որպեսզի քննարկենք այն փոփոխությունները, որոնց կարիքն ունի մեր արդարադատության համակարգը»,-ասել է Քիմը:

Նշենք, որ մոտ մեկ ամիս առաջ Թրամփը ներում էր շնորհել յոթ բանտարկյալների և մեղմացրել ևս չորսի դատավճիռները։ Նախքան նրանց ազատ արձակվելը Քիմը երկու անգամ Թրամփի հետ հանդիպել էր Սպիտակ տանը և խնդրել ներում շնորհել մի քանի բանտարկյալների։

Հիշեցնենք, որ Քարդաշյանը տևական ժամանակ է, ինչ զբաղվում է բանտարկյալների խնդիրների հանրայնացմամբ։ Նա ամեն կերպ ցանկանում է օգնել նրանց։ Ավելի վաղ Քիմը ցանկություն էր հայտնել շարունակել իր հանգուցյալ հոր ՝ փաստաբան Ռոբերտ Քարդաշյանի ճանապարհը և որոշել էր իրավաբանական կրթություն ստանալ:

Աղբյուրը՝ armeniasputnik.am

Այս խորագրի վերջին նյութերը