Աշխարհ

05.03.2020 17:49


ԱՄՆ․ «Ռուսական S-400 համակարգերը շատ լուրջ մտահոգություն են առաջացնում»

ԱՄՆ․ «Ռուսական S-400 համակարգերը շատ լուրջ մտահոգություն են առաջացնում»

Մարտի 5-ին Թուրքիայի և Ռուսաստանի նախագահների միջև Մոսկվայում կայանալիք հանդիպումից առաջ Սիրիայի հարցով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ջեֆֆրին Թուրքիայի կողմից գնված ռուսական արտադրության S-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի հետ կապված։ մտահոգություն է հայտնել

Նախօրեին նա Ստամբուլում ունեցած ելույթում նշել է, որ S-400 համակարգերը շատ լուրջ մտահոգություն են առաջացնում։

«Վաշինգտոնը ճնշում է գործադրում եվրոպացիների վրա, որպեսզի Սիրիայի հարցում շատ ավելի մեծ չափի ներդրումներ կատարեն»,-ասել է ամերիկացի պաշտոնյան։

Նշենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Մոսկվայում քննարկելու են Սիրիայի Իդլիբ նահանգում վերջին ժամանակաշրջանում տեղի ունեցող իրադարձությունները։

Հիշեցնենք, որՋեֆֆրին Անկարա էր մեկնել մարտի 3-ին: Նա Թուրքիայի հարավ-արևելյան Հաթայ նահանգում հանդիպել էր թուրք բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ Ջեֆրին հայտնել էր, որ Վաշինգտոնը կարող է զինամթերքով աջակցել Թուրքիային Սիրիայի Իդլիբ նահանգում թուրքական զինուժի կողմից իրականացվող «Գարնանային վահան» ռազմական օպերացիայի շրջանակներում։

Աղբյուրը՝ ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը